Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Օր 29

Օր 29
31.03.2025 | 11:35

Տեր Աստված, շատ դժվար անցավ նախորդ օրը։

Անհնար է լրագրող լինելով, Գյումրի և Փարաքար համայնքների ընտրություններին չհետևելը։

Հատկապես, երբ քո գործընկերներին արհամարում են հասարակական կարգը պահելու կոչված ոստիկանները, իսկ իշխանության թիմի ներկայացուցիչները թմրանյութերի, կամ ոգելիցի ազդեցության տակ հայհոյում նրանց։

Ներիր մեզ Արարիչ, որ հույզերի մեջ ենք ընկնում պահքային այս ինքնամաքրման ու մեր կյանքը վերաիմաստավորելու շրջանում։

Թող հանուն արդարության վերականգման ու Հայաստանի լինելիության համար պայքարող տեսակը, դեպքի վայրից եղելությունը շիտակ ցույց տվող լրագրողը օրհնված լինի։

Ներիր մեզ, պահիր ու պահպանիր Տե’ր, չարից, որ հանուն իշխանության հոգիները ծախել են։

Ամեն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ